Monday, November 28, 2011

Իլիա Երկրորդը Հայաստան չի եկել առողջական խնդիրների պատճառով

Tert.am. 28-11-2011- Համայն վրաց պատրիարք Իլիա երկրորդը չի կարողացել Հայաստան ժամանել առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, իրականում վրացական կողմն ամեն ինչ անում էր, որ պատրիարքը ժամաներ։
«Վրացական կողմը հյուր էր, և ոչ՝ ֆորումի մասնակից, քանի որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ։ Պատրիարք Իլիայի մասնակցությունը ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին պարտադիր չէր»,- պարզաբանեց Նաթան եպիսկոպոս։

No comments: