Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանցի ուսանողներն Ադրբեջանի նախագահին ուղղված հայտարարության մեջ, մասնավորապես, նշել են. «Բաքվի անբարոյական և արժեզրկված կառավարության կողմից նսեմացվում են կրոնական համոզմունքները: Հակաիսլամական ուղղվածությամբ ընդունված օրենքի կնիքը դեռ չչորացած, Ադրբեջանի Մեջլիսը նոր օրենք է ընդունում»:
Բասիջները, իրենց աջակցությունը հայտնելով հեջաբի արգելման դեմ, ինչպես նաև կալանավորված իսլամական գործիչների ազատության համար պայքարող ժողովրդին, կոչ են արել հաստատակամորեն պայքարել իրենց իրավունքների համար:
Հայտարարության վերջում, բասիջները, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել են. «Պարոն Ալիև, լավ իմացեք, պայքարի մեծ ալիքը հարստահարված ձեր պալատները ամբողջությամբ ավերակ կդարձնեն»:
Նշենք, որ «Բասիջը» (պայքարող, դիմադրող ուժ) ուսանողական կազմակերպություն է, որը գործում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներքո:

No comments:
Post a Comment