
«Լրագիր» 28-11-2011- Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում 73 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը: Մինչ այդ, ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում բնապահպանները` իրենց դժգոհությունը բարձրացնելով «Ընդերքի մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի կապակցությամբ: Նրանք պահանջում էին դադարեցնել բնության անխնա օգտագործումը:
Բանն այն է, որ այս նախագծերի համաձայն` անտառահատումների, կառուցապատումների դեպքում նախատեսված չեն հանրային լսումների անցկացում, եւ դա կարվի միայն նախաձեռնողի կամ համայնքի ղեկավարի կամքով: Իսկ դա, բնականաբար, առաջացրել է բնապահպանների դժգոհությունը: Մինչեւ քվեարկությունը` ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը օրինագիծը որակեց ընդերքը բարբարոսաբար շահագործելուն միտված: Թեեւ կոչ արեց դեմ քվեարկել դրան, այնուամենայնիվ, այն ընդունվեց:
No comments:
Post a Comment