Monday, November 28, 2011

Ադրբեջանը չի՞ ցանկանում ԼՂ հակամարտության կարգավորում

Zham.am. 28-11-2011-Ադրբեջանը չի ցանկանում խնդրի կարգավորում, քանի որ ձևավորված կլանային ռեժիմը սնվում է ոչ միայն նավթով, այլև՝ արյունով. և առաջին հերթին սեփական ժողովրդի արյունով։ Այս մասին նշեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հ1 հեռուստատեսության «Կիրակնօրյա առաջին» լրատվականի շրջանակում։
«Սա է պատճառը, որ մերժվում են բոլոր առաջարկները՝ կապված դիպուկահարներին հետ կանչելու, կրակը դադարեցնելու ռեժիմը ամրապնդելու հետ, և ընդհանուր առմամբ՝ կարգավորման հետ»,- ասաց նա։
«Բաքուն գնում է դեպի ինքնամեկուսացում՝ միջնորդների ջանքերից, միջազգային իրավունքից, պատմությունից, իրականությունից։ Այդ ինքնամեկուսացման ֆիզիկական արտահայտությունն էլ այն պատն է, որը կառուցում է Ադրբեջանը շփման գծում։ Բայց սրանից հետո իրենք ստիպված են լինելու պատ կառուցել իրենց ռեժիմի նստավայրի շուրջ, բայց, կարծում եմ, դա էլ չի փրկի»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

No comments: