
HayNews.am. 28-11-2011- Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Էմիր Ալի Հադժիզադեն հայտարարել է, որ Իրանն, իր նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում, առաջին հարվածը կհասցնի Թուրքիայում տեղակայված հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին:
Այս մասին հայտնում է թուրքական Milliyet գործակալությունը:
Հադժիզադեն նշել է.«Թուրքիայում տեղակայված հակահրթիռային պաշտպանության օբյեկտները չեն պատկանում ՆԱՏՕ-ին: Դրանք ստեղծվում են ԱՄՆ-ի ցանկությամբ՝ Իսրայելի պաշտպանության համար: Թուրք ժողովուրդը խելացի է և կկանխի այդ ծուղակը»:
No comments:
Post a Comment