Այս կապակցությամբ Իսմեթ Յըլմազը հայտարարել է. «Իրանցի գեներալի սպառնալիքները ոչինչ չեն նշանակում, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չի հնչել։ Իրանի քաղաքական ներկայացուցիչները պետք է կա՛մ հաստատեն, կա՛մ էլ հերքեն նրա խոսքերը։
Սխալ կլինի, եթե մենք սկսենք մեկնաբանել այդ հարցը՝ դրա մասին իմանալով ԶԼՄ-ներից։ Հակառակ դեպքում դա կարող է Իրանի կողմից արձագանքի պատճառ հանդիսանալ։ Տվյալ խնդրի շուրջ մեր պաշտոնական մեկնաբանությունները կտրվեն միայն իրանական կողմի պաշտոնական հայտարարությունից հետո»։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրք-իրանական հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն, ինչը պայմանավորված է Սիրիայի հանդեպ երկու երկրների հակադիր դիրքորոշմամբ եւ Թուրքիայի տարածքում Իրանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայմամբ։
No comments:
Post a Comment