Tert.am. 17-12-2011- Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը National Interest պարբերականում տպագրված իր «Խոսելով մեծահասակների հետ» հոդվածում անդրադառնում է հարավկովկասյան պետությունների անկախության 20-ամյակներին:
«Ե՞րբ է պետությունը դառնում մեծահասակ: Այս հարցին են հանգում անկախության 20-ամյակները նշող հետխորհրդային պետությունները և ես կպատասխանեի, որ 20 տարեկանում պետությունն արդեն բավական հասուն է: Կարելի է նաև այլ կերպ ձևակերպել` այդ երկրներն արդեն «անցումային շրջանում չեն»: Էլիտան արդեն կառուցել է ինչ որ կայուն բան, որը ամենայն հավանականությամբ չի քանդվի բայց և եվրոպական մոդելի ժողովրդավարության չի վերածվի», գրում է փորձագետը:
Նա շեշտում է, որ հարավկովկասյան երկրների նման իրողության մասին խոսել են այդ երկրների անկախություններին նվիրված` Քարնեգի հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսում: Դե Վաալն ընդհանրացնում է կոնֆերանսում հնչած կարծիքները, ըստ որոնց Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին «չի բավականացնում օրենքի գերակայությունը, իսկական ընտրություննրը, քննարկումների ու բանավեճերի հարթակներն ու մրցակցային տնտեսությունը», ավելին, այդ բնագավառներում երեք պետությունները նույնիսկ հետընթաց են ապրում: Սակայն միևնույն ժամանակ կան նաև հաջողություններ` «այդ երկրներին միջազգային հանրության հարգելի անդամներ են ընկալում, դրանք իրենց քաղաքացիներին մատուցում են ծառայություններ»: Այս իրավիճակը նա բնորոշում է, որպես պրոֆեսիոնալիզմ և լճացում: Պրոֆեսիոնալիզմը դրսևորվում է Հայաստանում պետական ծառայությունները ղեկավարող անձանց կոմպետենտությամբ, Վրաստանում` արտաքին գործերի նախարարությամբ, իսկ Ադրբեջանում` նավթային ու գազային ընկերություններով: Իսկ ահա լճացումը` իշխող էլիտաների ամրապնդումն է: Իրենց իշխանության հիմքերն ապահովելով նրանք ոչինչ չեն անում քաղաքացիների քաղաքական ու տնտեսական իրավունքներից ու հնարավորություններից զրկված քաղաքացիների համար:
Դե Վաալը գրում է, որ կոնֆերանսի մասնակցի մի շարք փորձագետներ գտնում են, որ այդ երկրներում իրենց անհաջողությունների համար հաճախ մեղադրում են հարևան երկրներին, տարածաշրջանը:
«Եթե այդ երկրները բավական հասուն են, ինչպե՞ս պետք է Արևմուտքը վերաբերվի դրանց», - հարց է ուղղում դե Վաալը:
«Արևմուտքը պետք է հստակ սահմանագիծ տանի պրոֆեսիոնալիզմի աջակցության ու ստատուս-քվոյի միջև: Կան բոլոր հիմքերը արտաքին քաղաքականության ոլորտում և տեխնիկական, այդ թվում ենթակառուցվածքների ու կրթական համագործակցության համար: Սակայն հայտարարությունները, որ այդ երկրները ժողովրդավարության ուղու վրա են և աստիճանական բարեփոխումները «առաջընթաց են», կարող են զգալիորեն թուլացնել հասարակությունների ժողովրդավարական ուժերը: Երբ Արևմուտքը աջակցում է պետական վերահսկողության ինստիտուտներին, ինչպես օրինակ նախարարություններին, այն ռիսկի է դիմում վարկաբեկվել ժողովրդավարական ուժերի աչքերում», գրում է դե Վաալը:
Նրա կարծիքով, Ադրբեջանը Կովկասի ամենաավտորիտար պետությունն է, իսկ Վրաստանը գտնվում է սպեկտրի ավելի առաջադեմ հատվածում, որտեղ հանարվոր է կիրառել արևմտյան լծակները դատական համակարգի կատարելագործման համար:
«20 տարի անց Կովկասում նոր լանդշաֆտ է ձևավորվել: Հետխորհրդային պետությունները հասունացել են, իհարկե ոչ այնպես, ինչպես կցանկանար Արևմուտքը: Ժամանակն է սկսել խոսել թե ինչպիսինն են նրանք, այլ ոչ այն մասին թե ինչպիսին ենք մենք ցանկանում նրանց տեսնել», - եզրափակում է Թոմաս դե Վաալը:

No comments:
Post a Comment