News.am. 17-12-2011- Նախիջեւանյան կլանը ծրագրում է առաջիկայում խոշոր մասշտաբի համագումար հրավիրել, որտեղ Իլհամ Ալիեւից վերջնական պատասխան է ակնկալվում. Առաջադրելո՞ւ է նա իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, թե` ոչ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Իլհամ Ալիեւի թեկնածության հարցը շարունակվում է լայնորեն քննարկվել Ադրբեջանի ներքաղաքական օղակներում: Նման համագումարի հրավիրման միջոցով Նախիջեւանյան կլանը կփորձի վերջնական պարզություն մտցնել այդ հարցում, որ չափազանց մեծ կարեւորություն ունի կլանի ղեկավարների, հատկապես նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի համար, գրում է թերթը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:
Նախիջեւանի կլանն այդ մտահոգությունն ուներ դեռ 2008-ին, բայց երբ Իլհամ Ալիեւը երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, լայնորեն սկսեց քննարկվել, որ Մեհրիբան Ալիեւան կդառնա Ադրբեջանի նախագահ 2013-ին: Այժմ, երբ Իլհամ Ալիեւն աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ, շատ հավանական է, 2013–ին նախագահի պաշտոնը զբաղեցնի Մեհրիբան Ալիեւան: Ավելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին այցից եւ դրա ընթացքում Մեհրիբան Ալիեւայի հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքից հետո, նախիջեւանյան կլանը իսկապես մտահոգվելու լուրջ պատճառներ ունի:

No comments:
Post a Comment