Thursday, December 8, 2011

Արաբական «գարունը» հասնում է Ադրբեջան. Կարծում է ամերիկյան հեղինակավոր թերթը.

«HayNews.am», 08/12/2011: The National Review ամերիկյան թերթը հրապարակել է մի հոդված «Ի՞նչ են նշանակում Բաքվի նոր իրադարձությունները» վերնագրով:
Հոդվածի հեղինակը ներկայացնում է իր տպավորությունները Ադրբեջան կատարած այցից հետո: Հոդվածում խոսվում է Իլհամ Ալիևի վարած քաղաքականության մասին:
Հոդվածում նշվում է Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքի պաշտամունքի մասին: «Նրանց նկարները ամենուր են»,- գրում է հեղինակը:
Հեղինակը նկատում է, որ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունը նման է մուսուլմանական աշխարհի մյուս երկրների բռնապետների քաղաքականությանը:
«Ադրբեջանում խոսքի ազատությունը վտանգված է: Բնական հարստությունը` նավթից ստացած եկամուտը, գտնվում է իշխող ընտանիքի և նախարարների ձեռքում»,- նշում է հեղինակը:
Հոդվածի վերջում հեղինակը կարծիք է հայտնում , որ շուտով «արաբական գարունը» կհասնի նաև Ադրբեջան:

No comments: