![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjX8WzIAUnhlsW0mQbNpoypiT_sBg8HIpjdiaIMk62-4W-nmxSaLDNeD154zoHv6J1VcCvX1TrOEJ412i3WP7rJyNxoqiFWz-zwEjx4bVMa4ZUNQmPbTZyrPlrBf0IKWt2vGSsZGG6BJlo/s200/Ruben+Tovmasian+KUMKOS+%252CWe.jpg)
«7or.am», 08/12/2011: Այսօր հրավիրված ասուլիսին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը հայտնել է, որ որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին: «Միայնակ կգնանք ընտրության, թե ոչ կուսակցությունը դեռ չի որոշել, սակայն բացառվում է համագործակցությունը
ոչ սոցիալիստական կուսակցությունների հետ, քանի որ երկրի փրկությունը միայն սոցիալիզմի մեջ է»,–ասել է բանախոսը։ Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց Ռուսատանի Կոմունիստական կուսակցությանը ` դեպտեմբերի 4-ին ՌԴ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցույց տված արդյունքին համար։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կոմունիստները հավաքել էին19,13%՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
ՀԿԿ նախագահը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը ևս կունենա նույն խոհեմությունը մայիսին կայանալիք ընտրությունների ժամանակ։
«Արտաքին պարտքը 4 մլրդ է դարձել, մարդիկ արտագաղթում են անասելի տեմպերով: Ինչպե՞ս ենք մենք անկախ, երբ բոլորից մուրում ենք…»,–ասել է Ռ. Թովմասյանը։
No comments:
Post a Comment