Saturday, December 17, 2011

Թրաֆիքինգ, «պետական մակարդակով»

«Լրագիր» 17-12-2011- ՀՀԿ փառապանծ պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պետության անունից սկանդալային հայտարարություն է արել: Պարզվել է, որ պետությունը խթանում է էմիգրացիան, քանի որ էմիգրանտները նույնպես «ապրանք են», եւ նման մոտեցումը հատուկ է բոլոր երկրներին: Մարդիկ հեռանում են երկրից, հետո իրենց հարազատներին փող ուղարկում: Դրա մասին են վկայում միլիարդների տրանսֆերտները, ասել է Այվազյանը:
Փաստացի, նա խոստովանել է, որ Հայաստանը պետական մակարդակով զբաղվում է թրաֆիկինգով: Միաժամանակ, նա պատասխանել է հարցին, թե ինչու կառավարությունն այդպես էլ ոչ մի անգամ չխնդրեց էմիգրանտներին վերադառնալ, չի ասել, որ էմիգրացիան չարիք է: Եւ չի պատասխանել Ազնավուրի մեղադրանքներին, ով հայտարարել է, որ Հայաստանում իրականացվում է ներքին ցեղասպանություն: Կառավարությունը միայն սրբել է այտերը ապտակից հետո եւ շարունակում է աշխատել:
Երեւում է որոշել են պատասխանել Վարդան Այվազյանով, որից հասարակությունը բավականաչափ ցինիկ խոստովանություններ է լսել: Ներկայիս ցինիկ հայտարարությունը թերեւս փորձ է արդարացնել իշխանությունների քաղաքականությունը, որն ամեն ինչ անում է, որ մարդիկ լքեն երկիրը, որպեսզի չկարողանան իրացնել իրենց ներուժը, որպեսզի մարդն ընկալվի որպես «ապրանք», եւ ոչ թե երկրի տերը:
Նման «խոստովանությունից» հետո նորմալ հասարակությունում պատգամավորին կհանեին մարդաշատ մի տեղ որպես «ապրանք»: Վարդան Այվազյանի դեպքում այլ պատճառները նույնպես բավական շատ են՝ սկսած ազգային ընդերքի բաշխումից, ավարտված օրենքների ընդունումով, որոնք թույլ են տալիս մի խումբ մարդկանց սողոսկել հասարակության գրպանը:
Այվազյանը, ինչպես նաեւ շատերը, դեռ ստիպված կլինեն պատասխան տալ տրված լիցենզիաների ու «ապրանքի» մասին հայտարարությունների համար: Այնպես, ինչպես պետության ղեկավարները մինչ այժմ ստիպված են արդարանալ մարտի 1-ի, «ցուրտ ու մութ» օրերի, տնտեսության օլիգարխացման համար: Եւ այդ ժամանակ ցինիզմը չի օգնի:
Թրաֆիկինգի դեմ պայքարի հանձնաժողովը պետք է անուշադրության չմատնի պատգամավորի խոսքերը եւ նրան հրավիրի զրույցի, պարզելու համար, թե երբվանից է Հայաստանում մարդը համարվում ապրանք: Եւ մինչեւ երբ պետք է մարդկանց ճակատագիրը որոշվի նման ցինիկ մոտեցմամբ:
Նաիրա Հայրումյան

No comments: