Friday, December 9, 2011

Ամերիկացի գեներալը կայցելի Ադրբեջան եւ կքննարկի դեպի Աֆղանստան բեռների փոխադրման հարցը

News.am. 8-12-2011- ԱՄՆ-ի տրանսպորտի հրամանատարության ղեկավար, գեներալ Ուիլիամ Ֆրեյզերը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու, այդ մասին հայտնում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հաղորդած տեղեկությունները: «Ադրբեջանը կարեւոր գործընկեր է դեպի Աֆղանստան մեր եւ ՆԱՏՕ-ի բեռնափոխադրումները իրականացնելու առումով: Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի կառավարությանը այդ հարցում մեզ օժանդակելու համար: Այդ միջոցով Ադրբեջանը ջանում է վերածվել տարածաշրջանային բեռնափոխադրման հանգույցի»,- ասել է Բրայզան:
Նշենք, որ ԱՄՆ տրանսպորտի հրամանատարությունը զբաղվում է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում ռազմական նշանակության բեռների առաքումամբ ու փոխադրմամբ, ուստի ամենայն հավանականությամբ ամերիկացի գեներալի այցը Բաքու կապված է Ադրբեջանի վրայով դեպի Աֆղանստան ռազմական բեռներ փոխադրելու հետ:

No comments: