Saturday, December 10, 2011

Լիբերման. Իսրայելը «ոգևորված չէ» Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ

Panorama.am. 9-12-2011- «Իսրայելը «ոգևորված չէ» Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ»,-այս մասին Մոսկվայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` «Ռիա Նովստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգադոր Լիբերմանը:
«Մենք գոհ չենք Թուրքիայի արտաքին քաղաքական նոր գծով: Մենք չենք պատրաստվում և չենք էլ կարող ազդել Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեծրի վրա: Մենք չենք միջամտում այլ պետության քաղաքականությանը»,- նշել է նա:
Գործակալությունը հիշեցնում է, որ 2010թ. մայիսի 31-ին, երբ Իսրայելի զինված ուժերը ռազմական գործողություն իրականացրին, որպեսզի կանգնեցնեն Գազայի շրջափակումը ճեղքելու և նրան հումանիտար օգնություն հասցնելու նկատառումով ծով մտած «Ազատության նավատորմիղը», դրվեց թուրք-իսրայելական հարաբերությունների խոր ճգնաժամի հիմքը:

No comments: