![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh35rPRGokxtz1gdSmK-o1hrqSswSiclU9t9y4vUJN1bP29FxZ8F2J-lhqG8zCxuqXgzp-fZjCucobU7NkqicGv9ZdXJIdPgH0W1yMoosM_gSk5gVt_kq8__ZM4IMf99qB0nPN0XDJ9Nd0/s1600/132.jpg)
Նշելու պատճառ թերեւս իսկապես կար: Բանն այն է, որ այդ կարեւորագույն փաստաթուղթը ընդունվել է այսպես ասած “ծայրը-ծայրին”՝ 66 կողմ ձայնով: Բավական էր մի ձայն պակաս, եւ ՀՀԿ-ն պարզապես խայտառակ էր լինելու, միաժամանակ տապալվելով թե կառավարության մակարդակով, որը չի կարողանում խորհրդարանում բյուջեի համար բավարար ձայն ստանալ, թե նաեւ ԱԺ նախագահի մակարդակով՝ որը նոր ընտրվում է եւ հենց առաջին իսկ լուրջ հարցում տապալում կարեւորագույն փաստաթղթի ընդունումը:
Այնպես որ, Հանրապետականները իսկապես ունեին կոնյակի կարիք, եւ թերեւս ոչ թե պարզապես իրար շնորհավորելու, այլ լիցքաթափվելու համար, քանի որ անկասկած շատ լարված կլինեին բյուջեն այդպես “ծայրը-ծայրին” ընդունելու համար:
Մյուս կողմից, չի էլ բացառվում, որ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ կոնյակ խմած է մտել ՀՀԿ խմբակցություն՝ “100 գրամ ի պետս քաջության” տարբերակով, որպեսզի համարձակություն ձեռք բերի եւ խմբակցության անդամներին ասի այն, ինչ մտածում է: Չէ որ բյուջեի քվեարկությունը կարելի է պարզապես համարել սաբոտաժ վարչապետի եւ կառավարության դեմ:
Ով է եղել այդ սաբոտաժի հեղինակը, ով է պատասխանատուն՝ ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյա՞նը, թե ՀՀԿ խմբակցության հարատեւ ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ գուցե նաեւ ԱԺ այլեւս ոչ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որից հետո խորհրդարանում ընդհանրապես հառնել է քվորումի խնդիրը:
Առավել եւս, որ տվյալ պարագայում Հովիկ Աբրահամյանը կարող էր միանգամից երկու նապաստակ խփել՝ թե Սամվել Նիկոյանին հարվածել, թե Տիգրան Սարգսյանին:
Սարգսյանի հետ Աբրահամյանի “վաղեմի հաշիվները” Հայաստանի քաղաքական կյանքում նորություն չեն, բայց Նիկոյանի առաջադրումից պարզ դարձավ նաեւ, որ Աբրահամյանը կարծես թե նրա հետ էլ “հաշիվներ” ունի: Նիկոյանն իր ընտրությանը նախորդող ելույթում մի քանի “ոտնձգություններ” խոստացավ խորհրդարանում Հովիկ Աբրահամյանի հաստատած կարգերի դեմ:
Այնպես որ, ՀՀԿ խմբակցությունում թերեւս լուրջ խոսակցության առիթ կար, եւ գուցե վարչապետի մտնելուց հետո էլ ՀՀԿ-ականներն են մի 100 գրամ ուզել, որ հավասարվեն պայմաններով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment