Friday, December 9, 2011

«Թուրան». Բաքվի մետրոյում գիրք կարդալը համարվում է հասարակական կարգի խախտում

Panorama.am. 8-12-2011- Ադրբեջանի փողոցներում գիրք կարդալը համարվում է հասարակական կարգի խախտում: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի գրողների միության նախագահ Չինգիզ Աբդուլաևը լրատվական գործակալության տված հարցազրույցում նշել է.
«Եթե Վրաստանում գրքեր կարդում է բնակչության 47 %-ը, իսկ Հայաստանում 39 %, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշը ընդամենը 11 % է: Ես վստահ եմ, որ իրականում մեր ցուցանիշը էլ ավելի ցածր է: Մարդիկ, մասնավորապես երիտասարդությունը, մեկ մարդու նման հեռուստաէկրանից հայտարարում են, որ տարվա ընթացքում չեն կարդացել գեթ մեկ գիրք: Նույնիսկ երբ այդ մասին հարցնում են հայտնի մարդկանց, վերջիններս երկար մտածելուց հետո հազիվ են հիշում շատ վաղուց կարդացված վեռնագիրը»:

Ինչպես գրում է «Թուրան»-ը, գրողն Ադրբեջանի 11 %-անոց ծիծաղելի ցուցանիշը փորձում է արդարացնել գրախանութների բացակայությամբ: «Բաքվում գրախանութների քանակը բավարար է: Միայն քաղաքի կենտրոնում կարելի է հաշվել տասից ավելի գրախանութ: Գրքերը վաճառվում են ամենուրեք, մետրոյի բոլոր կայարաններում և գետնանցումներում: Մի փոքր անհավանական է, որ բնակչությունը կշտապի գնել այդ գրքերը»,- նշում է «Թուրան»-ը:
Իր հերթին Ադրբեջանական վերոհիշյալ կարդացող հասարակության 11 %-ը որոշել էր «ճակատամարտ հայտարարել» բնակչության խավար 89 %-ին: Դեկտեմբերի 6-ին «Ազատ երիտասարդություն» երիտասարդական կազմակերպությունը ֆլեշմոբ էր կազմակերպել Բաքվի մետոպելիտենում:
Մի քանի տասնյակ երիտասարդներ միաժամանակ սկսել էին գիրք կարդալ: Սակայն «Կարդացեք գրքեր» խորագիրը կրող ակցիան ունեցել էր զավեշտալի վախճան: Միջոցառման մեկնարկից մոտ կես ժամ հետո, բաքվի ոստիկանության աշխատակիցները արգելել էին ակցիայի շարունակումը՝ հայտարարելով, որ երտասարդները «խախտում են հասարակական կարգը»:
«Մեզ համար զարմանալի չէ ոստիկանության նման պահվածքը. վերջիններս մեծ մասմամբ հարում են չկարդացող 89 %-ին: Շոկ է առաջացնում մեկ այլ երևույթ: Պարզվում է, հասարակական վայրերում գիրք կարդալը խախտում է, իսկ շենքերի պատերին գրվող և փողոցներում արտաբերվող հայհոյանքները՝ ոչ»,- գրում է «Թուրանը»:

No comments: