«Լրագիր» 26-12-2011- Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի անդրանիկ համաժողովի բացման պաշտոնական արարողությունը:
Եզդիները, հանդիսանալով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, ունեն դարավոր պատմություն, կրոն, յուրօրինակ արժեհամակարգ, որոնք արտացոլում են եզդի ազգի իրական պատմությունն ու հարուստ ներաշխարհը: Չունենալով պետականություն` նրանք սփռված են աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում` հանդիսանալով վերջինիս լիիրավ քաղաքացիներ: Հայ և եզդի ժողովուրդները իրենց դարավոր պատմության ընթացքում մշտապես եղել են մերձավոր բարեկամ և դաշնակից ազգեր:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է Սաիդ Ավդալյանը: Կազմակերպությունը որդեգրելու է ազգանպաստ գործունեություն` իր առջև դնելով մի շարք նպատակներ` ի շահ եզդի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության բարօրության: Կազմակերպությունը նպատակ է հետապնդում առաջին հերթին համախմբել եզդի երիտասարդությանը, նպաստել նրանց լիարժեք ներգրավմանը ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների գործընթացներին: Միաժամանակ, «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ն նպատակաուղղված է նպաստել եզդի և հայ երիտասարդության միջև կայուն ու հարատև բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը: Կազմակերպությունը ձգտելու է նաև վերջ տալ իրականությանը չհամապատասխանող այն թյուր կարծիքին, թե եզդիները քուրդ ժողովրդի մաս են կազմում: Կազմակերպությունը նպատակաուղղված է հանդիսանալու այն հարթակը, որը հիմք կհանդիսանա եզդի երիտասարդության միավորման, նրանց ազգային արժեքների պահպանման, իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ն իր առջև դրված խնդիրների իրականացման համար նպատակ է հետապնդում կազմակերպել և իրականացնել գիտակրթական, մշակութային և այլ բնույթի միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ընդգրկել եզդի երիտասարդների լայն լսարան` նպատակ ունենալով հանրությանը իրազեկ դարձնել եզդիների պատմությանը, մշակույթին և կրոնին: Կազմակերպությունը իր գործունեության ընթացքում նպատակաուղղված է լինելու նաև ներկայացնել եզդիական ավանդույթներն ու սովորույթները` որպես եզդիական յուրօրինակ արժեհամակարգի բաղկացուցիչներ:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ձգտելու է ակտիվ համագործակցություն ծավալել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների, Հայաստանում և արտասահմանում գործող եզդիական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ` ձգտելով այդ համագործակցության արդյունքում հասնել կազմակերպության առջև դրված նպատակների ի կատար ածմանը, տեղեկացնում են Ասոցիացիայից:

No comments:
Post a Comment