«Լրագիր» 9-12-2011- Հայկական ժամանակ թերթը գրում է, որ իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը:
Թերթը գրում է, թե Սերժ Սարգսյանն իրոք քննարկում է նման պաշտոնանկության հնարավորությունը, քանի որ նախագահականում մտավախություն ունեն, թե Գորիկ Հակոբյանը տարիքի եւ առողջական վիճակի բերումով վճռական պահին բավարար չափով համարժեք չի արձագանքի օպերատիվ իրավիճակին: Գորիկ Հակոբյանի հավանական իրավահաջորդը համարվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր Արզուման Հարությունյանը:
Գորիկ Հակոբյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում են հայկական մամուլում: Պետք է նշել, որ նրան առանց «բարդությունների», օրենքի համաձայն, նկատի առնելով տարիքը, կարող էին թոշակի ուղարկել նաեւ նախկինում, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը նախագահի հրամանագրով մի քանի անգամ երկարաձգվել է:
Տարածված տեսակետ կա, որ Հայաստանի ԱԱԾ-ն սերտորեն կապված է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, ըստ այդմ էլ ԱԱԾ տնօրենի հարցը լուծվում է Մոսկվայում: Այսինքն, Հայաստանի իշխանությունը դե ֆակտո դեր չունի ԱԱԾ տնօրեն նշանակելու հարցում: Այլ կերպ ասած, ԱԱԾ տնօրենի պոստը դուրս է ՀՀ իշխանության «իրավասությունից»:
Մինչ այժմ Գորիկ Հակոբյանը պաշտոնավարել է, քանի որ եղել է «անձեռնմխելի», եւ միեւնույն ժամանակ նրան փոխարինող թերեւս չի գտնվել: Կարո՞ղ է արդյոք իրավիճակը ներկայում փոխվել:
Ավանդաբար, հայկական բանակն ու ԱԱԾ-ն համարվել են Ռուսաստանի համապատասխան կառույցների «մասնաճյուղեր»: Բանակի պարագայում նկատելի է որոշակի փոփոխություն այն առումով, որ այն բավական ինքնուրույն է դարձել արտաքին ռազմական հարաբերությունների, գործընկերության տեսանկյունից: Կարելի է ասել, որ հայկական բանակն ինչ որ առումով «դիվերսիֆիկացրել» է իր արտաքին կապերը: ԱԱԾ-ն ավելի «պահպանողական» կառույց է, եւ այդ տեսակետից գրեթե անհնար է թվում դրա «դիվերսիֆիկացիան», մանավանդ ներկայում, երբ Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է իր ազդեցության ավանդական «գոտիները», եւ կարող է լրջորեն «կառչել» այն ամենից, ինչ մնացել է:
Ըստ ամենայնի, Գորիկ Հակոբյանի խնդիրը լուծվելու է հենց այս համատեքստում:

No comments:
Post a Comment