Wednesday, December 28, 2011

Իրանը պատասխան պատժամիջոց է նախապատրաստում

Report.am. 28-12-2011- Իրանը կարգելի ածխաջրերի տարանցումը Օրմուզի նեղուցով, եթե Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նավթի արտահանման էմբարգո սահմանվի, որը նախատեսվում է՝ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով հանրապետության դեմ պատժամիջոցների ընդլայնման շրջանակներում:
Իրանի իշխանություններն ընդգծելով Թեհրանի հավատարմությունը "բարեկամությանն եւ եղբայրությանը"` խոստացել են "տեղը դնել թշնամիներին, եթե նրանք չդադարեն հակաիրանական դավադրություններ նյութել":
Օրուզի նեղուցը գտնվում է Իրանի հարավային ափին եւ հատուկ ռազմավարական նշանակություն ունի` միացնում է Պարսից եւ Օմանի ծոցերը եւ ծառայում է որպես տրանսպորտային կարեւորագույն հանգույց, որի միջոցով իրականացվում է ծովով նավթի փոխադրման համաշխարհային ծավալների ավելի քան 40 տոկոսը։

No comments: