Tert.am. 8-12-2011- Իրանը ՄԱԿ–ից պահանջում է պաշտպանել իրեն «ԱՄՆ–ի ագրեսիայից»։ Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, այս մասին ասված է ՄԱԿ–ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ Խազայիի՝ կազմակերպության ղեկավարությանը գրած նամակում։
Նամակում Խազային համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրում «Իրանի դեմ ԱՄՆ կառավարության գաղտնի և սադրիչ գործողությունների վրա, որոնք վերջին ամիսներին ավելի հաճախակի են դարձել»։
Խազային նամակում ընդգծում է, որ օրեր առաջ «ամերիկյան անօդաչու հետախուզական թռչող RQ-170 սարքը խախտել է Իրանի օդային տարածքը» և արդյունքում հանդիպել Իրանի զինված ուժերի «ջախջախիչ հակահարվածին»։
«Իմ կառավարությունը ընդգծում է, որ օդային տարածքի՝ նման ագրեսիվ և աղաղակող խախտումները հավասարազոր են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամական գործողության, որը կատարվել է միջազգային իրավունքների, այդ թվում ՄԱԿ–ի կանոնադրության հիմնարար սկզբունքների խախտմամբ։ Իրանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել՝ իր ազգային սուվերենությունը պաշտպանելու համար»,– ասված է փաստաթղթում։
Դեսպանը նաև միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել՝ այդ վտանգավոր և ապօրինի հարձակումներին վերջ տալու համար։
Դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Իրանի բանակը երկրի արևելյան հատվածում հետախուզական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել:

No comments:
Post a Comment