Tert.am. 29-12-2011- Ժողովրդական շարժման միության սենատոր (UMP) Ռոժեր Կարուշին նշել է, որ Հայոց Ցեղասպանության հերքումը քրեկանացնող տեքստը Սենատի օրակարգում ընդգրկված չէ: Այս մասին տեղեկացնում է Le Figaro պարբերականը:
«Սենատում գործունեությանս ընթացքում` մինչև փետրվարի սկիզբ, այդ տեքստը ընդգրկված չէ: Սենատի պալատների նախագահների կոնֆերանսը, որը Սենատում տեղի ունեցավ դեկտեմբերին, չի ընդգրկել այդ տեքստը մինչև հունվարի վերջ »,- հայտարարել է նա:
Սենատորը հայտարարել է նաև, որ ԺՇՄ-ի առաջարկած օրենքը , որը զայրացրեց Անկարային, չի ընդունվի Ազգային Ժողովի կողմից, եթե այն մինչև հունվարի վերջ չըդգրկվի, քանի որ Ազգային Ժողովը դադարեցնում է իր աշխատանքները մինչև մարտի սկիզբ`նախագահական ընտրարշավի պատճառով:
Սենատորը նաև ընդգծել է, որ Նախագահների կոնֆերանսը, որը տեղի կունենա հունվարի 10-ին կարող է նաև այն ընգրկելու մասին որոշում կայացնել:
«Միաժամանակ, մենք մեր երկրում բազում հայկական համայնքներ ունենք, որոնք հարգանքի իրավունք ունեն»,-ավելացրել է նա:
«Հենց թուրքերը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն: Ես հիանում եմ Օսմանյան կայսրության պատմությամբ: Այն ժամանակ, երբ Արևմուտքում ինկվիզիցիա էր, սուլթանները շատ մեծ հանդուրժողականություն են ունեցել»,-հավելել է սենատորը:

No comments:
Post a Comment