News.am. 29-12-2011- Ֆրանսիայի սենատոր, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Ռոժե Կարուչին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դեռ չի ընդգրկվել Սենատի օրակարգում: Այդ մասին գրում է Le Figaro թերթը` վկայակոչելով AFP-ն:
«Ինձ մոտ առկա, մինչեւ փետրվարի սկիզբը ներառող օրակարգում այդ տեքստն ընդգրկված չէ: Նախագահների խորհրդաժողովը, որ կայացել է դեկտեմբերին, չի ընդգրկել այդ տեքստը»,- ասել է խորհրդարանի հետ կապերի նախկին նախարարը Radio Classique/Public Sénat-ին:
Նա նաեւ հստակեցրել է, որ Անկարային զայրացրած օրինագիծը չի ընդունվի, եթե մինչեւ հունվարի վերջ չներառվի օրակարգում, քանի որ խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը փետրվարի վերջին, մարտի սկզբին նախագահական արշավի սկսման կապակցությամբ:
«Հունվարի 10-ին կայանալիք խորհրդաժողովը կարող է այն ընդգրկելու որոշում կայացնել»,- ասել է Կարուչին եւ հավելել. «Մենք հայկական համայնք ունենք, որ հարգանքի իրավունք ունի: Հենց թուրք ժողովուրդը, թուրքական պետությունը պետք է առաջ ընթանան: Շատ սուլթաններ հանդուրժող էին, երբ Արեւմուտքում ինկվիզիցիա էր մոլեգնում»:

No comments:
Post a Comment