Monday, March 15, 2010

Թուրքական զինուժը մտել է Հյուսիսային Իրաք, սակայն 5 զոհ տալով նահանջել է

News.am. 15-3-2010- Թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ մարտի 14-ին Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները գործողություններ ենիրականացրել PKK-ի դեմ, որի արդյունքում զոհվել է մեկ թուրք սպա եւ վիրավորվել մեկ զինվոր։ Իսկ ահա Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը անցել են Թուրքիայի սահմանը ներխուժել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան եւ ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ PKK-ի համառ դիմադրության հետեւանքով՝ զոհվել է 5 թուրք զինվորական, իսկ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Թուրքական ուժերը ստիպված ետ են քաշվել սահմանից այն կողմ եւ սկսել Kobra տիպի ուղղաթիռներով եւ հրետանիով գնդակոծել քրդական դիրքերը։

No comments: