News.am. 27-12-2011- Պատգամավոր Արյե Էլդադը («Իհուդ Լեումին») խիստ դժգոհ է Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովից, որը խնդրահարույց է դարձրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Թեեւ նման քննարկումները առաջին անգամ խորհրդարանում կազմակերպվեցին բաց ռեժիմով, նա կարծում է, որ հանձնաժողովի ղեկավար Ալեքս Միլլերը միայն ժամանակ է ձգում: «Ոչ ոք չգիտի, թե երբ տեղի կունենա հաջորդ քննարկումը: Քանի դեռ դա կախված է Միլլերից եւ վարչապետ Նեթանյահունից, Հայոց Ցեղասպանության ճանաչում երբեք չի լինի»,-հայտարարել է IzRus կայքին:
Էլդադը ազգային խայտառակություն է համարում Հայոց ցեղասպանության չճանաչումը: «Մենք անընդհատ շրջվում ենք Թուրքիայի կեղմը: Մինչեւ ե՞րբ: Մենք վախենում են իրենց արձագանքից, բայց թուրքերը բազմաթիվ կեղտոտություններ են անում: Այդուհանդերձ, նրա խոսքով, նա գնահատում է եւ հարգում է Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, սակայն չի կարծում, որ Ցեղասպանության ճանաչումը կփչացնի այդ հանրապետության հետ հարաբերությունները: «Թուրքիան կփորձի ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, բայց դա նրան չի հաջողվի»,-կարծում է նա:
Էլդադը եւ Կնեսետում նրա համախոհները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել: «Եթե Միլլերը եւ ուրիշ մեկը մեզ հետ խաղեր խաղան, ձգձգեն այդ հարցի երկրորդ քննարկումը կամ ուղղակի ժամանակ «վատնեն», ապա մենք էլ «կներքաշվեն խաղի մեջ»: Մենք միջոցներ կգտնենք ճնշումներ գործադրել կառավարության վրա: Ի վերջո, մեր կողմն են Կնեսետի խոսնակը եւ խորհրդարանական կոալիցիայի ներկայացուցիչը, այնպես որ մենք էլ ինչ-որ բանի ընդունակ ենք»,-եզրափակել է նա:
Իր հերթին, Ալեքս Միլլերը հայտարարել է, որ «պոպուլիզմի բացիլը, ամենայն հավանականությամբ, ի վիճակի է վարակել եւ պրոֆեսորներին: Միթե ինչ-որ մեկը մտածել է, որ կեսժամյա քննարկման հիման վրա ինչ-որ բանաձեւեր են ընդունվելու: Միթե այդ հարցին կարելի է այդքան անլուրջ մոտենալ: Ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին իրենց զուսպ պահել եւ պատասխանատվություն դրսեւորել»:

No comments:
Post a Comment