News.am. 27-12-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքվում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթյու Բրայզային` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Բրայզան Ալիեւին շնորհավորել է 50-ամյակի կապակցությամբ եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական նամակը գնահատել է իբրեւ Ադրբեջանի հետ գործընկերությունը կարեւորելու վառ ապացույց:
Ընդգծելով, որ Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկրի շատ շրջաններ է այցելել, Բրայզան հավելել է, որ հնարավորություն է ստացել հաղորդակցվելու Ադրբեջանին բնորոշ գեղեցիկ բնությանը, հարուստ մշակույթին եւ բազմազան կրոնական-բարոյական արժեքներին:
Ալիեւը գոհունակություն է հայտնել ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Բարձր գնահատելով Մեթյու Բրայզայի դիվանագիտական առաքելությունը` նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ հաջողություններ է մաղթել հետագա գործունեությունում, տեղեկացնում է «ԱՊԱ»-ն:
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան Ադրբեջանի դեսպան էր նշանակվել նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ, առանց Սենատի հաստատման: Նման դեպքերում դեսպանները մեկ տարով են նշանակվում, իսկ կրկնակի նշանակումն առանց Սենատի հավանության անհնար է: Բրայզայի նշանակման որոշումը հաստատելու գործընթացին վետո են դրել Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը:

No comments:
Post a Comment