Thursday, December 8, 2011

Ռուսաստանի ՆԳՆ. սոցցանցերը սպառնալիք են հասարակական կարգերին

«Lragir.am», 08/12/2011: Ռուսաստանի ՆԳՆ սոցիալական, տեխնիկական միջոցառումների բյուրոյի, որը զբաղվում է նաեւ կիբերհանցագործության դեմ պայքարով, ղեկավար ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսեյ Մոշկովը հայտարարել է, որ Ռուսաստանում անհրաժեշտ է նվազեցնել անանունության մակարդակն ինտերնետում: Նրա կարծիքով, անանունությունը բարենպաստ միջավայր է հանցագործների համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մեր օրերում սոցիալական ցանցերը ոչ հազվադեպ պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում հասարակական կարգերի համար», ասել է նա` ավելացնելով, որ սոցցանցերն օգտագործվում են ծայրահեղական խմբավորումներ ստեծելու համար:
Այս հայտարարությունները Մոշկովն արել է Ռուսաստանում արդեն 4 օր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք հիմնականում կազմակերպվում են սոցցանցերի միջոցով: Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով, Ռուսաստանում գործում են ավելի քան 7500 ծայրահեղական կայքեր, որոնց գործունեությունն անհրաժեշտ է սահմանափակել:

No comments: