Thursday, December 29, 2011

Թուրքիայում բնակվող ֆրանսիացիները անհանգստացած են

News.am. 29-12-2011- Թուրքիայում զայրույթի ալիքը, որի պատճառը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն էր, չի հանդարտվում: Ստամբուլում բնակվող 4 հազար ֆրանսիացիները ավելի ու ավելի են զգում այդ ալիքը, գրում է Le Parisien-ը:
«Թուրքերը վիրավորված են: Նրանք, ովքեր ակնհայտ ֆրանսասեր էին, ընկալում են սա որպես թշնամական հայտարարություն եւ դավաճանություն»,- ասել է մի ձեռնարկատեր, ով 10 տարի աշխատում է Բոսֆորի ափին: «Ինձ հարցրին, թե ինչպես կարող եմ եսել նախկինի պես ֆրանսերեն խոսել»,- նշում է ֆրանսիացին, ով ամուսնացել է թրքուհու հետ:
«Լարվածություն կա,- ասում է Մարի-Ռոզը` սոցիալիստների բաժնի ղեկավարը. «Բայց այստեղ եկածներից շատերը հավաստում են, որ զայրույթը ուղղված է Սարկոզիի եւ քաղաքական գործիչների, քան ֆրանսիացիների դեմ»:
«Իմ հարազատները անհանգստանում էին ինձ համար, բայց ես հավաստիացրեցի, որ որեւէ թշնամություն չկա մեր հանդեպ»,- ասել է Ստամբուլում բնակվող Ֆրանսը:
Ֆրանսիական ընկերություններն աշխատում են թուրքական ընկերությունների հետ գործընկերությամբ, քանի որ հուսով են, որ այդպես կարող են թոթափել հնարավոր բացասական երեւույթները: «Մենք վախենում ենք, որ ֆրանսիացիների համար կփակեն տենդերներին մասնակցելու մատչելիությունը, կամ թուրքական ընկերությունները կդադարեն համագործակցել ֆրանսիացիների հետ»,- ասում է Ռաֆաել Էսպոզիտոն:
Վերջին օրերին ինտերնետում ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչ են հայտնվել: Պարբերականը նշում է, որ նման կոչեր հնչել են նաեւ 2001 եւ 2006 թվականներին, սակայն արձագանք են ստացել միայն կարճ ժամկետում:

No comments: