Thursday, December 8, 2011

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կքննարկի ձմեռային մարզաձևեր ընդգրկելու հարցը

«Tert.am», 08.12.11: Դեկտեմբերի 9-ին Մետրոպոլ հյուրանոցում, տեղի կունենա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստը:
Ինչպես տեղեկանում ենք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում կամփոփվեն համահայկական 5-րդ խաղերը:
Օրակարգային հաջորդ հարցերն են ՀԽՀԿ-ի նախագահի և գործկոմի կազմի ընտրությունը և ՀԽՀԿ-ի կանոնադրության առանձին կետերի փոփոխությունը: Կքննարկվի նաև համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձևեր ընդգրկելու հարցը:
Համահայկական խաղերի համաշխարհային ասամբլեան ընթացիկ նիստում կորոշի ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրը և ժամանակացույցը:

No comments: