Monday, December 26, 2011

Ծննդյան օրը Աղջաբեդի որսի գնացած Ալիևը կրկին խոսել է պատերազմի մասին

Panorama.am. 26-12-2011- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, հերքելով Ալիևի 50-ամյա հոբելյանը շքեղությամբ նշելու մասին մամուլի հրապարակումները, պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ալիևն իր ծննդյան օրն «ընտանիքի հետ» անցկացնում է ճակատային գծում:
Ըստ «Ազադլիգ»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծննդյան օրը` դեկտեմբերի 24-ին, որսի է գնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանակից Աղջաբեդիի շրջան: Աղջաբեդի որսի գնացած Ալիևը հանդիպել է շրջանի Թախթաքորլու գյուղի բնակիչների հետ:
Շարունակելով թեման` gafgazinfo.az կայքը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ գյուղացիների հետ զրույցում ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելու մեջ Ալիևը «մեղադրել է» սփյուռքահայերին:
«Չնայած Աբրբեջանը հզոր է, բայց սփյուռքահայերի ազդեցությունը մեծ է ԼՂ հարցում շահագրգիռ տերությունների վրա: Մեր դեմ կռվում է համաշխարհային հայությունը: Այդ է պատճառը, որ արդեն 20 տարի է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արդյունք չի տալիս` խնդիրն Ադրբեջանի օգտին լուծելու հարցում: Մենք բոլոր ճակատներով շարունակելու ենք պայքարել Հայաստանի դեմ: Եթե այդ պայքարն արդյունք չտա, այդ ժամանակ իր խոսքը կասի ադրբեջանական բանակը»,- նշել է նա:

No comments: