Friday, December 9, 2011

Վրաստանը պաշտոնապես դարձել է ՆԱՏO-ին անդամակցության թեկնածու

Tert.am. 8-12-2011- Վրաստանը առաջին անգամ ՆԱՏՕ-ի պաշտոնական փաստաթղթում այդ կազմակերպությանը անդամակցելու թեկնածուի կարգավիճակում է: Այս մասին` ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն: Նա հայտնել է, որ խոսքը պաշտոնական փաստաթղթի մասին է, որը նախօրեին ընդունվել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ:
Ըստ Բարամիձեի` ՆԱՏՕ-ի կողմից ներկայացված փաստաթղթում Վրաստանը նշված է այն երկրների շարքում, որոնց արդեն տրամադրված է դաշինքին անդամակցելու գործողությունների նախագիծը (ԱԳՆ): «Սա նշանակում է, որ Վրաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք ավելի վաղ ընդունված էին որպես ՆԱՏՕ տանող ճանապարհին կանգնած երկրներ», - նշել է Վրաստանի փոխվարչապետը:

No comments: