Monday, January 30, 2012

Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրողների թիվը հասել է 105-ի

1in.am. 30-1-2012- Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրողների թիվը հասել է 105-ի: Այս մասին հայտարարել է Կալանավորված լրագրողների համերաշխության պլատֆորմը (TGDP): Վերջինս հայտարարել է, որ ձերբակալված լրագրողները նույն օրն իսկ կալանավորվում են: Ըստ TGDP-ի՝ Թուրքիան համայն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը բանտերում գտնվող լրագրողների ցուցանիշով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2011/2012 մամուլի ազատության զեկույցում նշված էր, որ Թուրքիան 10 հորիզոնականով հետ է նահանջել և գրավել է 148-րդ տեղը: Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե թուրքական բանտերում գտնվում է 97 լրագրող:

No comments: