Monday, January 16, 2012

2011-ի Հայաստան-Իրան փոխշահավետ հարաբերությունները շարունակել են զարգանալ. Հայաստանի ԱԳՆ

News.am. 16-1-2012- 2011թ. ընթացքում Հայաստան-Իրան փոխշահավետ հարաբերությունները շարունակել են զարգանալ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով իրանական ամանորի` Նովրուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011թ. մարտի 27-ին այցելել է Իրան: 2011 թ. դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելությունը Երեւան: Այցի ընթացքում Իրանի Նախագահը հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այցի արդյունքներով ստորագրվել է վեց փաստաթուղթ: Սեպտեմբերի 16-17-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Թեհրան, որի ընթացքում նախարարը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Նոյեմբերի 7-8-ը պաշտոնական այցով Երեւան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, որը հանդիպումներ է ունեցել Հանրապետության Նախագահի և ԱԳ նախարարի հետ: 2011թ. մայիսի 29-30-ը Թեհրանում տեղի է ունեցել հայ -իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Էներգետիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը: 2011 թ. հունիսի 24-25-ը տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Թեհրան:

No comments: