Monday, January 16, 2012

Իրանցի գեներալ. Սպառնալիքի դեպքում Իրանը կօգտվի բոլոր լծակներից պաշտպանելու իր ազգային շահերը

Panorama.am. 16-1-2012- «Սպառնալիքի դեպքում Իրանը կօգտվի բոլոր լծակներից պաշտպանելու իր ազգային շահերը»: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական, բրիգադի գեներալ Ռահիմ Յայհա Սաֆավին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Սաֆավին, անդրադառնալով Հորմոզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին, նշել է. «Հորմոզի նեղուցը թե առևտրային, և թե էներգետիկ առումով համաշխարհային նշանակության կարևորագույն ռազմակավարական շրջան է: Հորմոզի նեղուցով 15-17 միլիոն բարել նավթ է տեղափոխվում, ուստի, Իրանը, լինելով տարածաշրջանի ամենահզոր պետությունը, կարևոր դեր ունի համաշխարհային էներգետիկայի անվտանգության ապահովման գործում»: Նկատենք, որ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարատը, արձագանքելով Հորմոզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ նախագահի` Իրանի իշխանություններին ուղղված նամակին, նշել է. «Այժմ ուսումնասիրում ենք այդ նամակը, եթե անհրաժեշտություն լինի, համապատասխան ընթացակարգով պատասխան կտրվի»:

No comments: