Monday, January 16, 2012

Չի կարելի հույս ունենալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան խնդիրը. Սաբինա Ֆրեյզեր

Tert.am. 16-1-2012- «Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման արձանագրությունների վավերացումը կբարելավի երկու հարևանների հարաբերությունները, ինչն իր հերթին նպաստելու է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Սակայն, եթե դրանք չվավերցվեն, կարծում եմ, Հայասատնի և Թուրքիայի միջև գործընթացն ավելի կբարդանա` առաջացնելով, թե հայկական, թե թուրքական հասարակություններում հուսալքություն: Հույս ունենանք, որ այն երկար չի տևի և չի դառնա ատելության հիմք, քանզի հարաբերությունների բարելավման ընդհանուր շահերը գերակա են»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ֆրեյզերի խոսքով, վավերացումից հետո Թուրքիան կարող է համոզված լինել, որ իր տարածքային ամբողջականությունն ընդունված է և Հայաստանն այլևս տարածքային պահանջներ չի ներկայացնելու, իսկ այդ դեպքում հայերը կդադարեն պահանջել Ցեղասպանության ընդունումը: Իսկ Հայաստանը կունենա Թուրքիայի հետ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի նրա հետ, ինչն արտաքին քաղաքականության մեջ Հայատսանին դիվիդենտներ կբերի: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Հայաստանը կարող է Սփյուռքին ցույց տալ, որ կարող է վերջինից անկախ քաղաքականություն վարել: «Սակայն կա շատ կարևոր խոչընդոտ` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով և չպետք է բացի մինչ Հայաստանը դուրս չբերի իր զորքերը Ղարաբաղից: Հայաստանի հետ բանակցությունները սկսելիս, Անկարան կարծում էր, որ կարող է դրաք վարել առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու և Բաքվի կողմից նման բուռն արձագանք չակնկալելով: Սակայն թուրքերը սխալվեցին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների, հանրության, ու ազգայնական ուժերի վրա, հասնելով, նրան, որ Թուրքիան ստիպված է հաշվի առնել Բաքվի կարծիքը»,- նշում է Ճգնաժամային խմբի փորձագետը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական արձանագրություններն իրարից անկախ գործընթացներ են: Չնայած, չի կարելի պնդել, որ դրանք ընդհանրապես կապ չունեն իրար հետ: Որոշակի իմաստով, դրանք փոխկապակցված են, սակայն չի կարելի հույս ունենալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան խնդիրը: Հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը Մինսկի խմբի առաջարկությունն է` Լեռնային Ղարաբաղին միջանցիկ կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների տրամադրումն է: Երկար տարիներ Լեռնային Ղարաբաղն ապրել է արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում: Այնտեղ կա գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, այդ իսկ պատճառով միջակյալ կարգավիճակը կարող է հնարավորություն տալ Ղարաբաղին հարաբերություններ հիմնել միջազգային հանրության հետ, ներդրումներ ներգրավել»,– եզրափակել է Ֆրեյզերը:

No comments: