Monday, January 16, 2012

Կոտորված 34 քուրդ գյուղացիների համար Թուրքիայից հաշիվ ենք պահանջելու. PKK-ի առաջնորդ

News.am. 16-1-2012- PKK-ի փաստացի առաջնորդ, «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը նշել է, թե դեկտեմբերի 28-ին թուրքական օդուժի կողմից 34 քուրդ գյուղացիների կոտորածի համար իրենք Թուրքիայի իշխանություններից հաշիվ են պահանջելու։ Firat գործակալության փոխանցմամբ՝ Մուրադ Քարայլըանը նշել է, թե իրենք ասել են, որ սպանված անմեղ քաղաքացիների արյան համար թուրքական իշխանությունները պատասխան են տալու։ «PKK-ն ավելի վաղ հայտնել է, որ սրա համար վրեժ է լուծելու։ Բայց սա հասարակ վրեժի խնդիր չէ։ Սրա համար մենք հաշիվ ենք պահանջելու թե քաղաքական, թե դիվանագիտական, թե իրավական եւ թե ռազմական տեսանկյուններից»,-նշել է Քարայըլանը։ Քարայըլանը անդրադարձել է PKK-Ի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ եղած երկխոսության թեմային՝ նշելով, որ այս պահին նման գործընթաց չկա։ «Թուրքական իշխանությունները ցանկանում են մեզ հարվածել եւ թուլացնել, որպեսզի մենք հեշտությամբ ընդունենք նրանց պայմանները։ Այն պահին, երբ մենք ուժեղ ենք, նրանք չեն ցանկանում մեզ հետ բանակցել»,-ասել է PKK-ի առաջնորդը։

No comments: