Monday, January 16, 2012

Մահացել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդանը

News.am. 16-1-2010- Հունվարի 14-ին մահացել է ֆրանսիական կինոյի եւ թատրոնի հայտնի դերասանուհի Ռոզի Վարդանը: Նրա մահվան լուրը հաղորդել է ամուսինը` Պիեռ Բադելը: Ռոզի Վարդը Ժան Վիլարի հետ միասին աշխատել է լեգենդար Ֆրանսիական ժողովրդական թատրոնում (Théâtre national populaire - TNP), որտեղ 1958թ. բեմադրել է «Ուբյու արքան» ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասականներից է: 1985-1993թթ. Ռոզի Վարդը նկարահանվել է Ֆրանսիայում հայտնի Maguy հեռուստասերիալում: Դերասանուհին խաղացել է Antenne 2 (France 2) հեռուստաալիքով հեռարձակվող ֆիլմի 333 սերիաներում: Ռոզի Վարդանին ճանաչել են ոչ միայն սերիալներից, նա նկարահանվել է նաեւ ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վեռնոյի, Կլոդ Սոթեի ֆիլմերում: Խորհրդային հեռուստադիտողին քաջ հայտնի էր նրա մասնակցությամբ «Ֆրանսիական կանկանը» ֆիլմը` Ժան Գաբենի հետ համատեղ, ինչպես նաեւ «Վախ քաղաքում» կամ «Ուրախ Զատիկ» ֆիլմը Ժան Պոլ Բելմոնդոյի հետ: Ռոզի Վարդանի (Rosy Varte) իսկական անունը Նվարդ Մանվելյան է (Nevarte Manouélian): Նա ծնվել է 1923թ. Թուրքիայում: Երբ դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա: Նախքան Ժան Վիլարի հետ համագործակցելը, Ռոզի Վարդը աշխատել է փարիզյան թատրոններում: 1971 թվականից Ռոզի Վարդը մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի հետ Comédie française), գրում է rfi-ը:

No comments: