Sunday, January 15, 2012

5-րդ ռաունդում Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ֆարիասին

1in.am. 15-1-2012- 5-րդ ռաունդը սկսվեց Աբրահամի դիպուկ հարվածով, որից հետո մեր բռնցքամարտիկը դուրս եկավ կարճ տարածություն և անցկացրեց հուժկու հարվածաշար: Ռաունդի միջնամասում Աբրահամն անցկացրեց իր երկրորդ հարվածաշարը, որից հետո Ֆարիասը ենթարկվեց նոկդաունի. Baden-Arena-ն զգում էր հաղթանակի շունչը: Արգենտինացին կարողացավ ոտքի կանգնել, սակայն դա երկար չտևեց: Արթուրի` ձախ ձեռքի դիպուկ հարվածից հետո Պաբլոն կրկին հայտնվեց հատակին: Ֆարիասն այլևս ի վիճակի չէր շարունակել մենամարտը, և մրցավարը գրանցեց տեխնիկական նոկաուտ: Այսպիսով` Արթուր Աբրահամն ունեցավ հաղթական վերադարձ` արդարացնելով իր մարզիչների և երկրպագուների սպասելիքները:

No comments: