Tert.am. 30-1-2012- Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի սցենարիստ և դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին «Ադրբեջան-Ֆրանսիա» մշակութային կապերի ամրապնդման հասարակական կազմակերպությունը գլխավորելու առթիվ, Ֆրանսիայի կառավարության կողմից շնորհվել է մշակութային օրդեն` տեղեկացնում է Kinote.info կինոհանդեսը, հավելելով, որ վերջինս ցուցադրաբար հրաժարվել է պարգևից:
Իբրահիմբեկովը, ով երկար տարիներ ղեկավարում է Ադրբեջանի կինգործիչների միությունը, դիմելով այս քայլին փորձել է իր «պատասխանը» տալ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
«Փլուզվում է երկրի դարերով կազմավորված արժեհամակարգը»,- ասել է Իբրահիմբեկովը, նշելով, որ 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը միջազգային մակարդակի դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեն:
«Ես, լինելով Ադրբեջանի քաղաքացի հայտարարում եմ, որ ելնելով ստեղծված իրավիճակից, չեմ կարող չհրաժարվել մշակույթի և գրականության ֆրանսիական օրդենից: Ինչպես նաև ես դադարեցնում եմ իմ գործունեությունը «Ադրբեջան-Ֆրանսիա» մշակութային կապերի ամրապնդման հասարակական կազմակերպությունում»,- հավելել է սցենարիստը:
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք:Monday, January 30, 2012
Ադրբեջանցի կինոգործիչ Իբրահիմբեկովը հրաժարվել է ֆրանսիական օրդենից
Tert.am. 30-1-2012- Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի սցենարիստ և դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին «Ադրբեջան-Ֆրանսիա» մշակութային կապերի ամրապնդման հասարակական կազմակերպությունը գլխավորելու առթիվ, Ֆրանսիայի կառավարության կողմից շնորհվել է մշակութային օրդեն` տեղեկացնում է Kinote.info կինոհանդեսը, հավելելով, որ վերջինս ցուցադրաբար հրաժարվել է պարգևից:
Իբրահիմբեկովը, ով երկար տարիներ ղեկավարում է Ադրբեջանի կինգործիչների միությունը, դիմելով այս քայլին փորձել է իր «պատասխանը» տալ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
«Փլուզվում է երկրի դարերով կազմավորված արժեհամակարգը»,- ասել է Իբրահիմբեկովը, նշելով, որ 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը միջազգային մակարդակի դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեն:
«Ես, լինելով Ադրբեջանի քաղաքացի հայտարարում եմ, որ ելնելով ստեղծված իրավիճակից, չեմ կարող չհրաժարվել մշակույթի և գրականության ֆրանսիական օրդենից: Ինչպես նաև ես դադարեցնում եմ իմ գործունեությունը «Ադրբեջան-Ֆրանսիա» մշակութային կապերի ամրապնդման հասարակական կազմակերպությունում»,- հավելել է սցենարիստը:
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment