Monday, January 16, 2012

Թուրքիան Իրանի դեմ հայց կներկայացնի դատարան

Tert.am. 16-1-2012- Թուրքիան Իրանի դեմ հայց է ներկայացնելու Միջազգային արբիտրաժային դատարան՝ այդ երկրից ներկրվող գազի գինը վիճարկելու համար։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։ Ավելի վաղ Յըլդըզը հայտարարել էր, թե Իրանը չի համաձայնել Թուրքիա ներմուծվող գազի գինն իջեցնելու պաշտոնական Անկարայի պահանջներին։ 1996թ. Թուրքիայի և Իրանի միջև գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել։ Այդ պայմանագրի համաձայն՝ Իրանը տարեկան 10 մլրդ խ.մ գազ պետք է մատակարարի Թուրքիային։

No comments: