Monday, January 30, 2012

Էկոլոգիապես անվտանգ երկրների շարքում Հայաստանը տարածաշրջանի առաջատարներից է

HayNews.am . 30-1-2012- Էկոլոգիապես անվտանգ երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 93-րդ, Ռուսաստանը 106-րդ, Ադրբեջանը 111-րդ , Թուրքիան 109-րդ, իսկ Վրաստանը 47-րդն տեղը: Էկոլոգիայի միջազգային ինդեքսը կազմվել է ԱՄՆ-ի «Yale» համալսարանի կողմից և հրապարակված է նրանց պաշտոնական կայքում: Ինդեքսը գնահատել է 132 երկրների և հիմնվել է 22 պահանջների վրա, որոնց թվում են բնակչության առողջության մակարդակը և էկոհամակարգի կենսունակությունը, ջրի և օդի մաքրությունը: Trend EPI ինդեքսը նաև դասավորել է այս երկրները` ըստ վերջին 10 տարիների էկոլոգիական մաքրության վատթարացման կամ լավացման մակարդակների: Հայաստանը այս վարկանիշում 49-րդն է, Ռուսաստանը 132-րդը, Թուրքիան 17-րդը, Վրաստանը 68-րդը, իսկ Ադրբեջանը առաջին տասնյակում է:

No comments: