Monday, January 16, 2012

Թուրքիայի «հավասարակշռող» դերը

1in.am. 15-1-2012- Նախօրեին Project Syndicate հեղինակավոր պարբերականում տպագրվել է ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոհամմեդ Աիյուբի հոդվածը, որն էլ ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ. «Թուրքիան վերջին մի քանի շաբաթում վերածվել է արևմտա-արաբա-թուրքական համատեղ քաղաքականության առաջնորդը, որը նպատակ ունի պարտադրել Սիրայի նախագահ Բաշար-Ալ Ասադին լքել նախագահական աթոռը: Դա բավական արմատական փոփոխություն է թուրքական քաղաքակության մեջ, քանի որ վերջին երկու տարում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կառավարությունը հեռացել է հարևան Սիրիայի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ուղուց: Իհարկե, Թուրքիայի` Սիրիայի նկատմամբ քաղաքականության կուրսին փոփոխումը նրա վրա հեշտ չի արժեցել Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից, որը ինչպես հայտնի է, Ասադի ռեժմի գլխավոր կողմնակիցն է Թուրքիան նաև կուլտի էր վերածել իր քաղաքականության այն մասը, որը ենթադրում էր «հարևանների հետ խնդիրների բացակայություն» և որի հետևորդն էր երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Հաշվի առնելով այն նոր տրամադրությունները, արժե հիշեցնել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ամերիկյան շատ առաջնորդներ զայրացել էին այն հանգամանքից, որ Թուրքիան դավաճանել է իրենց: Նրանց կարծիքով` Թուրքիան իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է մուսուլմանական Մերձավոր Արևելքի ու Արևմուտքի ուղղությամբ, ու այս անցումն իբր թե ազդել է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ու Սիրիայի ու Իրանի հետ հարաբերությունների բարելավման վրա: Շատ ամերիկյան քաղաքական գործիչներ ու հրապարակախոսներ, որոնք ի վիճակի չեն կամ չեն ցանկանում տարբերակել թուրք-իսրայելական հարաբերությունները Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններից, դատապարտում էին Էրդողանի հայտատարությունները` Իսրայելի կողմից Գազա հատվածի շրջափակման վերաբերյալ` այն դիտարկելով Թուրքիայի կողմից շողոքորթության փորձ իր արաբ հարևաններին ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման համատեքստում: Թուրքիայի փորձերը` դառնալ միջնորդ արևմտյան հիմնական գերտերությունների ու Իրանի միջև ուրանի պաշարների հարցում, չգնահատվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից: Իրականում, ԱՄՆ-ն հապշտապ հրաժարվեց իր ջանքերից, երբ թվում էր` դրանք պտուղ են տալիս: Իսկ դրան հաջորդող Թուրքիայի քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ քվեարկության էր դրվել Իրանի դեմ հավելյալ պատժամոիջոցների կիրառման հարցը, թվում էր` դա ևս մեկ անգամ վկայեց նրա մասին, որ Թուրքիան որդեգրել է «իսլամական» արտաքին քաղաքականություն: ԱՄՆ-ի անհանգստությունը ենթադրված էր այն բանով, որ կարծես հակասություն կար Թուրքիայի` թե Արևմուտքի, թե՛ մուսուլմանական Մերձավոր Արևելքի հետ նորմալ հարաբերությունների հաստատմամբ ու ոեր Անկարայի ցանկությունը` լավացնել հարևանների հետ իր հարաբերությունները մոտիվացված է նախ և առաջ կրոնական ու գաղափարական նկատառումներով, որոնք իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը չափազանց կարևորում է: Ոչ վաղ անցյալում Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում լարվածությունը ցույց է տալիս, որ այդ ենթադրությունը հիմնականում մոլորություն էր, ինչպես նաև վկայում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ոչ գաղափարական լինելու մասին, որի համար պատասխանատու ենշխանության գլուխ կանգնած պոստ-իսլամիստները: Թուրքիայի ու Իրանի միջև տարաձայնությունները ի սկզբանե հիմնված էին Ասադի դիկտատուրայի դեմ ընդվզումների նկատմամբ ունեցած հակասական դիրքորոշումներով: Իրանը ակտիվ ներդրումներ է կատարել Ասադի ռեժիմում` իր միան արաբական դաշնակցում ու Լիբանանում «Հզբոլլահին» նյութական աջակցության տրամադրման հարցում իր հիմնական դաշնակցում: Մյուս կողմից` Թուրքիան որոշ տատանումներից հետո մի ամբողջ կշիռն օգտագործում էր Ասադին ընդդիմացողներին հովանավորելու , այդ թվում` նրանց փախստականների օթևան ինչպես նաև Սիրիայի զինվորականներին ապաստան տրամադրելու համար: Իրականում, Թուրքիան ավելի առաջ գնաց իր քայլերում` օգնելով սիրայի պառակտվախ ըննմիությայնը միավորվել իր երկրի տարածքում` Ասադի ռեժիմի դեմ պայքարում: Թուրքիան կտրուկ փոխեց իր դիրքրորոշումը Սիրայի նկատմամբ ` այն հարմարեցնելով արևմտյան գերտերությունների դիրքորոշումների հետ երկու պատճառով: Նախ` իշխող «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը չէր կարող թույլ տալ, որ կարծեին` որ ինքը Սիրայի դեմոկրատիային դեմ է, հաշվի առնելով, որ իր իսկ լեգիտիմությունը շատ բանով կախված է իր դեմոկրատական ձգտումներից: Եվ երկրորդ, հենց Էրդողանի կառավարությունը հանգեց այն եզրակացության, որ Ասադի ռեժիմը դատապարտված է, սկսեց ուղիներ փնտրել` Սիրիայում իր հետաքրքրությունները ապագայում կյանքի կոչելու ուղղությամբ, ինչը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար` անգամ Իրանի հետ իր հարաբերությունները վտանգելու պայմաններում: Իրանի դժգոհությունը Թուրքիայից պայմանավորված էր նաև Էրդողանի կառավարության` վերջերս կայացրած որոշմամբ, համաձայն որի` երկրի արևելյան հատվածում` Մալաթիայում, պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգեր: Իրանի իշխանությունների խոսքով` ՆԱՏՕ-ի համակարգերի տեղակայումը նպատակ ունի չոզոքացնել Իրանի զսպող ներուժը Իսրայելի հետ հարաբերություններում, ինչը մեծացնում է Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հանգամանքը: Իրանցի պաշտոնյաները այնքան հեռուն են գնացել, որ զգուշացրել են Թուրքիային, որ նրանք Մալաթիայում տեղակայվելիք կայանը կդարձնեն իրենց առաջին թիրախը, եթե Արևմուտքը հարվածի իրենց: Իրականում Իսրայելը, բացի Մալաթիայից, կարող է հետևել Իրանի հրթիռային ակտիվությանը մի քանի այլ կայաններից: Դրանից հետևում է, որ Իրանի սպառնալիքն ավելի շատ արտայհայտում է Թուրքիայից ունեցած դժգոհությունը, անկեղծ անհանգստություն այն բանի համար, որ մալաթիայի կայանաը կարող է բացասաբար ազդել իր զսպող ներուժի վրա: Թուրք-իրանական հարաբերություններում լարվածությունը արտացոլում է 3 խոշոր իրականություն`առաջին հերթին` «արաբական գարունը», մասնավորապես սիրական ընդվզումը ցույց տվեցին երկու կողմերի մրցակցությունը արաբական աշխարհում ու Մերձավոր Արևելքում գերիշխող դիրք գրավելու համար: Երկրորդ` Թուրքիայի շրջադարձն Արևելքի ուղղությամբ պայմանավորված է ոչ թե կրոնական ու գաղափարական բաղադրիչից, այլ տնտեսական ու ռազմավարական սառը հաշվարկներից: Նայելով , թե ինչպես է իրավիակը Մերձավոր Արևելքում զարգանում, Թուրքիան կփորձի ադապտացնել իր քաղաքականությունը: Թուրքիան չափազանց շատ բան է ներդրել ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում, որպեսզի դրանք փչացնի Իրանի հետ հարաբերությունների հետևանքով ունեցած անորոշ արդյունքի համար: Դա չի նշանակում, որ Թուրքիան կվերադառնա ԱՄՆ-ից ուիր դաշնակիցներից ունեցած իր ավանդական ռազմավարական կախվածություանը, դիրքորոծում, որը Թուրքիան որդեգրել էր դեռ Սառը պատերազմի տարիներին ու դրանից 10 տարի անց էլ:«Արդարութւյուն և զարգացում» կուսակցության կառավարությունը ձգտում է հասնել երկրի ռազմավարական ավտոնոմիային, ինչպես նաև Մերձավոր Արևելքում մեծ ակտիվությանը: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում,որ պահպանի իր հին հարաբերությունները հարևանների հետ, միաժամանակ հաստատելով նոր կապեր մուսուլմանական հարևաններիհետ: Թուրքիայի առաջնորդները հասկանում են, որ երկիրը կարող է լավ պահպանելու ուժեղացնել իր ազդեցությունը երկու կողմի վրա էլ` ն րանց հետ ունենալավ լավ հարաբերություններ»: Թարգմանությունը` Կարմեն Ղուկասյանի

No comments: