Monday, January 16, 2012

Ադրբեջան. Ֆաթուլաևը այցելել է քաղբանտարկյալներին

Panorama.am. 16-1-2012- Հունվարի 13-ին «Հանուն մարդու իրավունքների» հասարակական ասոցիացիայի մոնիտորինգի խումբն այցելել է Ադրբեջանի թիվ 14-րդ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը: Հասարակական ասոցիացիայի ղեկավար Էյնուլա Ֆաթուլաևը հայտնել է, որ այցի նպատակն ազատազրկված քաղբանտարկյալների պայմաններին ծանոթանալն ու վերջիններիս հանդիպելն էր: Աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ բանտի ամենամեծ խնդիրը այն է, որ շրջապատված է քարհանքերով, որի պատճառով օդը մշտապես փոշով և ավազով է հագեցած: Այս ամենը բացասաբար է ազդում բանտարկյալների առողջական վիճակի վրա: Առկա է նաև խմելու ջրի խնդիրը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 14 ընդդիմադիր ակտիվիստներ ազատարկման են դատապարտվել: Վերջիններս մեղադրվել են հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը դիմադրելու, ինչպես նաև օտարի սեփականությանը վնաս հասցնելու համար: Սակայն տեղական իրավապաշտպանների խոսքերով, ընդդիմության ակտիվիստները ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով:

No comments: