Tuesday, January 17, 2012

Անկարայում տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կոնֆերանս- քննարկում

News.am. 17-1-2012- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված կոնֆերանս-քննարկում է տեղի ունենալու Անկարայում հունվարի 18-ին։ Կոնֆերանս-քննարկումը կազմակերպել է «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը։ Կոնֆերանսին ելույթով հանդես կգան Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի տնօրեն Կարո Պալյանը, Taraf թերթի լրագրող Միթհադ Սանջարը, Radikal թերթի լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը եւ գրող եւ հրապարակախոս Բասքըն Օրանը։

No comments: