Tuesday, January 17, 2012

Իրանցիների մուտքն ու ելքը Հայաստան, մեծ ազդեցություն կունենա հայերի վրա. Ժողովրդագիր

Tert.am. 17-1-2012- Հայաստանում բնակվող ռուսալեզու ազգային փոքրամասնությունները վաղուց են արտագաղթել, այժմ մեծ թափ է առել եզդիների արտագաղթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: «Եզդիների մեծ մասը հայերի նման արտագաղթում են Ռուսաստան, Դանիա և եվրոպական այլ երկրներ: Հայաստանում ապրող հույն երիտասարդները ևս վերադարձել են հայրենիք, այստեղ են մնացել միայն տարեցները»,-ասաց նա: Իսկ ազգագրագետ Աղասի Թադևոսյանի խոսքերով՝ այսքան շատ իրանցիների մուտքն ու ելքը Հայաստան, մեծ ազդեցություն կունենա հայերի վրա: «Այստեղ բախվում են երկու մշակույթներ: Պետք է արդեն մշակել նրանց հետ շփման ձևեր: Նրանք իրենց Հայաստանում բավական ազատ են զգում: Մենք ունենալու ենք փոխհարաբերվելու խնդիրներ»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանը փակ է երկիր է և սահմանները բացելուց առաջ պետք է նախ և առաջ մի շարք խնդիրներ լուծել:

No comments: