Monday, January 16, 2012

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

Mamul.am. 16 հունվարի, 2012 թ.Հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը: Նրանք հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաև քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների հետ:

No comments: