Monday, January 16, 2012

Թուրքիան տարածաշրջանում վտանգավոր խաղ է խաղում եւ արդյունքում ինքն է տուժելու. Իրաքի վարչապետ

News.am. 16-1-2012- Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին խիստ է արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրաքի ներքին խնդիրների վերաբերյալ արած հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Իրաքի վարչապետը El-Hurra հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե իրենք չէին սպասում, ում Թուրքիան այս ձեւով կփորձի միջամտել Իրաքի ներքին խնդիրներին: «Վերջին շրջանում հասկացանք, որ Թուրքիան հայտարարությունների միջոցով փորձում է միջամտել Իրաքի ներքին գործերին, ինչը մենք թույլ չենք տա: Թուրքիան մի դեր է ստանձնել, որը տարածաշրջանի համար փորձանք եւ ներքին պատերազմ է բերելու: Սակայն արդյունքում Թուրքիան է տուժելու, քանի որ այնտեղ մի շարք էթնիկ խմբեր են ապրում»,-ասել է Իրաքի վարչապետը:

No comments: