Tuesday, January 31, 2012

Տեր-Պետրոսյանն ու Դեմիրճյանը

«Լրագիր» 31-1-2012- Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը. երեկ այս մասին Հայկական ժամանակ թերթին հայտնել է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը` Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո: «Սա միանաշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ստ. Դեմիրճյանը: Այսինքն` առաջին և երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք` որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում հանրապետությունում»,- ասել է Մինասյանը: Մինասյանն ասել է նաեւ, որ «Ցուցակում պետք է ընդգրկված լինեն առաջին հերթին այն ուժերն ու անհատները, որոնք լավագույն ներդրումն են ունեցել Կոնգրեսի ձևավորման, պահպանման և այս 4 տարիներին նրա հեղինակության բարձրացման գործում»:

No comments: