Monday, January 16, 2012

Թուրքիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի հակահրթռային պաշտպանության համակարգը

1in.am. 16-1-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 1-ին Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջք վայրում տեղակայվել է ՆԱՏՕ-ի հակահրթռային պաշտպանության համակարգը։ Քանի որ թուրք զինվորականները չեն կարող օգտագործել AN TYP-2-ի ազդանշանները, նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Թուրքիա են ժամանել ՆԱՏՕ-ի զինվորականները՝ ղեկավարելու համար այդ հակահրթիռային համակարգը։ Նշվում է, որ ամերիկացի զինվորականները գտնվելու են թուրք հրամանատարների ենթակայության ներքո, քանի որ այդ ռազմաբազան պատկանում է Թուրքիային։ Հիշեցնենք, որ, տարբեր տվյալներով, Քյուրեջիքը գտնվում է թուրք-իրանական սահմանից 540-700 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանն ամենատարբեր մակարդակներով Թուրքիային բազմիցս կոչ է արել հրաժարվել ՆԱՏՕ-ի այդ համակարգից, սակայն այդ ամենն ապարդյուն է անցել։ Ի դեպ, հունվարի 18-ին Թուրքիա է ժամանում Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։

No comments: