Thursday, January 26, 2012

Հայ ալպինիստներն արդեն Թեհրանում են. վաղը կսկսվի Դեմավենդի վերելքը

Panorama.am. 25-1-2012- Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը քիչ առաջ մեր թղթակցին հայտնեց, որ Հայաստանի ալպինիզմի հավաքականը` Գարիկ Ունուսյան (թիմի ավագ), Լևոն Մովսիսյան, Հովհաննես Մարտիրոսյան և Սուրեն Ստեփանյան կազմով, բարեհաջող ժամանել է Թեհրան: Այսօր մեր ալպինիստները կայցելեն Իրանի ալպինիզմի ֆեդերացիա և կծանոթանան Իրանի բարձրագույն կետի` Դեմավենդի (5671 մետր) վերելքի պայմաններին: Վաղը հայ ալպինիստները կբարձրանան 4100 մետր բարձրության վրա գտնվող ճամբար, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին պլանավորվում է ավարտել վերելքը: Հիշեցնենք, որ միջազգային ալպինիադային մասնակցելու են 25 երկրի 200 ալպինիստներ: Մեր հավաքականը լի է վճռականությամբ` ձմեռային ծանր պայմաններում (ջերմաստիճանը լեռան վրա կլինի -30-40 աստիճան) գրոհելու Դեմավենդը և նրա գագաթին բարձրացնելու հայոց եռագույնը: Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը մեր ալպինիստները բարձրացել են Դեմավենդ, որի շնորհիվ էլ Իրանի ֆեդերացիայից հրավեր են ստացել` մասնակցելու ձմեռային միջազգային ալպինիադային:

No comments: