Thursday, January 26, 2012

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Tert.am. 25-1-2012- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ։ Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր։ «Երեքշաբթի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թուրքիայի վարչապետի միջև, որի ժամանակ քննարկվել են առևտրա–տնտեսական համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր»,–ասել է Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հեռախոսազրույցի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

No comments: