Monday, January 16, 2012

Շոգեխաշած լոլիկն ընդդեմ քաղցկեղի

Mamul.am. 16-1-2012.- Եփած և շոգեխաշած լոլիկները շատ ավելի օգտակար են քաղցկեղի կանխարգելման հարցում, քան թարմը: Այդպիսի եզրակացության են հանգել Կոռնուելյան համալսարանի քիմիկոսները: Ճիշտ է` ջերմամշակումը նվազեցնում է լոլիկի մեջ պարունակվող վիտամինների քանակը, բայց փոխարենն ավելացնում է լիկոպենի` լոլիկի յուրահատուկ կարմիր գույնը պայմանավորող նյութի քանակը և յուրացումը: Լիկոպենն ուժեղ հակաօքսիդանտ է, պաշտպանում է անոթները, պայքարում է բջիջների ծերացման դեմ, խոչընդոտում է չարորակ ուռուցքների առաջացմանը: Գիտնականները նաև հայտնաբերել են, որ ճաշին կամ ընթրիքին մեկ ափսե լոլիկի ապուր ուտող մարդիկ ընդունում են 25% ավելի քիչ կալորիա, քան նրանք, ովքեր ճաշը սկսում են ուրիշ կերակրատեսակից:

No comments: